Politik.am-ը վերջնականապես հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանից

Վերջին օրերին քաղաքական դաշտում ուշագրավ փոփոխություն է նկատվում․ այն լրատվամիջոցները, որոնք տարիներ շարունակ սպասարկել են Ռոբերտ Քոչարյանի շահերը և նրան ներկայացրել որպես քաղաքական այլընտրանք, այժմ փոխել են իրենց վերաբերմունքը։ Խոսքը հատկապես politik.am-ի մասին է, որը վերջին սոցիոլոգիական հարցումների հրապարակմամբ փաստացի ցույց է տվել, որ Քոչարյանը չունի որևէ աջակցություն։

Տեսանյութ`https://www.facebook.com/share/r/1FjDE9WZ8w/?mibextid=wwXIfr

Հարցվածների պատասխանները հստակ են․մեծ մասը ընտրում է Նիկոլ Փաշինյանին,որոշ մասը՝ Կարապետյանին,իսկ Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի ընտրում։

Այս արդյունքները ցույց են տալիս ոչ միայն Քոչարյանի քաղաքական վարկանիշի լիակատար զրոյացումը, այլև այն, որ նախկինում նրա շահերը սպասարկող լրատվականներն ու վարձկանները այլևս կապ չունեն նրա թիմի հետ։

Մեր տեղեկություններով՝ Քոչարյանի թիմի հետ աշխատած անձինք, որոնք երկար ժամանակ հանրությանը պարտադրում էին կեղծ նյութեր և մանիպուլյատիվ մեկնաբանություններ, այժմ ստիպված են արդարանալ և հայտարարել, թե «մենք կապ չունենք Քոչարյանի հետ»։

Չպետք է անտեսել նաև, որ Քոչարյանի ամենաակտիվ պաշտպաններից մեկը՝ Բորիս Մուրազին, ևս լքել է այս «խորտակվող նավը»։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Քոչարյանի շուրջ ձևավորված քարոզչական շրջանակը քանդվում է, և նրա երբեմնի աջակիցները հերթով հեռանում են։

Այսպիսով, նույնիսկ Քոչարյանի նախկին քարոզչական հարթակների կողմից հրապարակված սոցիոլոգիական թվերը ցույց են տալիս անխուսափելի ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը հասարակության աչքում այլևս չունի ոչ մի քաղաքական կշիռ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով