Քոչարյանի «մուրազները»՝ Սերժ Սարգսյանի ստվերում. էժանագին պատվերների ժամանակագրությունը

Հերթական պատվերով «վերլուծությունը» փորձում է արհեստական զուգահեռներ անցկացնել 2015-ի քաղաքական գործընթացների և ներկայիս «բեսպրեդելի» միջև՝ հերթական անգամ թիրախավորելով Սերժ Սարգսյանին։ Բայց փաստերը խոսում են այլ բան.

Նախկինում՝ կանխատեսելիություն. Սերժ Սարգսյանի օրոք գոյություն ունեին հստակ խաղի կանոններ՝ թե՛ քաղաքական դաշտի, թե՛ խոշոր կապիտալի համար։ Պետական ինստիտուտները երբեք չեն վերածվել էժանագին շոուների բեմահարթակի։

Այժմ՝ «բեսպրեդել» և շոու. Ներկայումս իրավական գործընթացները կախված են միայն քաղաքական կոնյունկտուրայից կամ անձնական տրամադրություններից։ Մի՞թե հիշում եք, որ Սերժ Սարգսյանը երբևէ Ծառուկյանի կամ որևէ այլ անձի հասցեին հնչեցներ այնպիսի գազանային սպառնալիքներ, ինչպիսիք հնչում են այսօր՝ «առյուծների վանդակ» և այլն։

Ակնհայտ է, որ այս անգամ էլ պատվիրատուն Ռոբերտ Քոչարյանն է, ով իր քմահաճույքների համար պատրաստ է անտեսել սեփական լրատվամիջոցի հեղինակությունը՝ պարզապես Սերժ Սարգսյանի հասցեին քարոզչական նետեր ուղղելու համար։

Տարբերությունը հստակ է՝ պետական գործչի պատասխանատվությունը ընդդեմ անպատասխանատու շոումենության։ Որքան էլ ֆինանսավորվող «բանագնացները» փորձեն ստվերել իրականությունը, ինստիտուտների տոտալ արժեզրկումն ու քաղաքական հետապնդումները Նիկոլի «ձեռագիրն» են, որը Քոչարյանի պատվերով փորձում են կապել անցյալի հետ։

Լրագրող Աննա Հասրաթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով