Քոչարյանի և նրա շրջապատի հետ այս կամ այն կերպ կապ ունեցող որոշ լրատվամիջոցներ շարունակում են նիկոլիզմին բնորոշ քաղաքական գործելաոճը

❗️Քոչարյանի և նրա շրջապատի հետ այս կամ այն կերպ կապ ունեցող որոշ լրատվամիջոցներ և նրանց խմբագիրները՝ ի դեմս «Հրապարակ»-ի և «Politik»-ի, շարունակում են նիկոլիզմին բնորոշ քաղաքական գործելաոճը՝ կեղծիքը, մանիպուլյացիան և պատասխանատվությունից փախուստը։

Մեկը խրոխտ հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեր քաղաքական գիծը՝ մոռանալով, որ հենց իր քաղաքական հովանավորներն էին 2018 թվականին Փաշինյանին առաջադրում վարչապետի պաշտոնում և նրա հետ քննարկում ապագա կառավարության ձևավորման հարցերը։ Մյուսը մոռանում է, որ իրեն ֆինանսավորող նույն քաղաքական շրջանակի առաջնորդն իր գրքում դրական գնահատականներով էր խոսում 2018 թվականի իրադարձությունների մասին, իսկ նրա մերձավորներն ու քաղաքական թիմը փողոցում մասնակցում էին Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող շարժմանը։

Այսօր նույն մարդիկ, սեփական սխալների և քաղաքական ձախողումների համար պատասխան տալու փոխարեն, ամեն օր կեղծիքներ և պատվերով հոդվածներ են հրապարակում՝ թիրախավորելով Սերժ Սարգսյանին։ Նրանք պայքարում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի դեմ՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանան քողարկել սեփական պատասխանատվությունն ու մի քանի օրով երկարացնել քաղաքականապես խորտակվող իրենց նավի գոյությունը։

Այս օրերին, երբ ազգային արժեքների, պետական մտածողության և հայկական ինքնության պաշտպանության ճակատում հասարակությունը սպասում է հստակ քաղաքական պատասխանատվության և պայքարի, Արմինե Օհանյաններն ու Բորիս Մուրազիները, ակնհայտորեն, համակարգված քարոզչությամբ, կրկին փորձում են ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի անվան հետ։ Սա այլևս պարզապես քաղաքական մոլորություն կամ անգրագիտություն չէ։ Սա գիտակցված խաբեություն է, քաղաքական անբարեխղճություն և բարոյական պատասխանատվության լիակատար բացակայություն։

Հ.Գ.

Բավական է ձեր սեփական ապիկարությունը, անգործությունն ու քաղաքական սնանկությունը փաթաթեք ուրիշների վրա։ Բավական է Սերժ Սարգսյանին ներկայացնեք որպես ձեր բոլոր ձախողումների «մեղավոր»՝ միայն այն պատճառով, որ անկարող եք առերեսվել ձեր իսկ քաղաքական որոշումների հետևանքներին։ Եթե համարձակություն ունեք, պատասխան տվեք ձեր քայլերի, ձեր ընտրությունների և ձեր նախաձեռնած գործընթացների համար։ Իսկ եթե ոչ, գոնե դադարեցրեք հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու փորձերը։

#H_Danielyan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով