Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» անցակետը դարձնել իր ամենաբանուկ ցամաքային առևտրային սահմանային անցակետը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը նախատեսում է հաջորդ տարվա ընթացքում այդ սահմանային անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը։ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին հայտնել է, որ Հայաստան կատարած այս այցի ընթացքում արդյունավետ բանակցություններ են վարել «Նորդուզ» սահմանային տերմինալի շուրջ, բացահայտվել և հաշվի են առնվել այդ առնչությամբ հայկական կողմի կարիքներն ու խնդրանքները։ Ընդգծելով երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և առևտրային սահմանափակումների պայմաններում այս տերմինալի ռազմավարական կարևորությունը՝ նա հավելել է. «Նորդուզը կարևոր ներուժ ունի առևտրային և տարանցիկ փոխանակումների զարգացման ու ապրանքների հոսքի դյուրացման համար և կարող է արդյունավետ դեր խաղալ հարևան երկրների հետ Իրանի տնտեսական կապերի ընդլայնման գործում»։
Международные новости
Иран намерен сделать пограничный пункт с Арменией самым оживленным сухопутным торговым пунктом страны

Источник: KARTSIQ