Ֆինլանդիայի խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորներից վերջինը՝ Elisa-ն, հուլիսի 1-ից կդադարեցնի լարային գծերի սպասարկումը երկրում ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար։ Այս մասին հայտնել է Yle պորտալը։
Պորտալի տեղեկություններով՝ ընկերությունը իր մտադրության մասին տեղեկացրել էր տարվա սկզբին։ Դեռևս 2019 թվականին մեկ այլ խոշոր հեռահաղորդակցական օպերատոր՝ Telia-ն, նույնպես փակել էր իր ֆիքսված ցանցը, իսկ այս տարվա սկզբին դադարեցվել էր նաև DNA-ի բաժանորդների լարային հեռախոսների սպասարկումը։
Նշվում է, որ Elisa օպերատորի տվյալներով՝ տարվա սկզբի դրությամբ ընկերությունն ուներ ընդամենը մի քանի հազար լարային միացում։ Ընկերությունը նոր պայմանագրեր չէր կնքում արդեն մի քանի տարի։
Ֆինլանդիայում ֆիքսված հեռախոսային կապը գործել է սկսած XIX դարի վերջից։

