Ադրբեջանը Հայաստան կուղարկի ևս 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանը սեպտեմբերի 5-ին Հայաստան կուղարկի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը, ինչպես նաև կապահովի ռուսաստանյան բեռների տարանցումը, հայտնում է ԱՊԱ-ն։Ադրբեջանական լրատվամիջոցի տվյալներով, Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քեսիք կուղարկվի 16 ցիստեռն՝ 977 տոննա դիզելային վառելիքով։«Նոր մատակարարումը հաշվի առնելով՝ Ադրբեջանից Հայաստան արտահանված դիզելային վառելիքի ծավալը կհասնի մոտ 16 հազար տոննայի։ Բացի այդ, Հայաստան արդեն մատակարարվել է մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։Միաժամանակ Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն հինգ վագոն ցորեն՝ 355 տոննա ընդհանուր քաշով, երեք վագոն պարարտանյութ՝ 180 տոննա քաշով, և երկու վագոն փայտանյութ՝ 138 տոննա քաշով։ճանապարհով Ռուսաստանից Հայաստան ուղարկվել է մոտ 60 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ», — տեղեկացնում է ԱՊԱ-ն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով