Ադրբեջանն Իրանից հետ է կանչում իր դիվանագիտական անձնակազմին

Ադրբեջանը սկսել է իր դիվանագիտական ​​անձնակազմը Իրանից դուրս բերելու աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ամբողջությամբ դուրս բերել երկրի դիվանագիտական ​​անձնակազմը Իրանից։

Սա վերաբերում է թե՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, թե՛ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում», — մամուլի ասուլիսում ասել է Բայրամովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով