Ազգային գործիչների դեմ իշխանական հարձակումները տարբեր նպատակներ են հետապնդում. Աբրահամյան

Սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների և ազգային գործիչների դեմ իշխանական հարձակումները տարբեր նպատակներ են հետապնդում:Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, գործող ռեժիմը թիրախավորում է այն գործիչներին ու կառույցներին, որոնք համազգային խնդիրներով են զբաղվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի խնդրից մինչև Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն: Ոչ պակաս ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գործող ռեժիմը միաժամանակ փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային՝ մշտական ճնշումների ենթարկելով այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց հայանպաստ գործունեությամբ մեզ նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների զայրույթն են առաջացրել: Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, ապօրինությունները, բռնությունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով