Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի եւ մոդել Անելյա Գուբրյանի պսակադրությունն անցկացրել է Վայոց ձորից քահանա Տեր Հովհաննեսը, որն ի դեպ, ավելի վաղ միացել էր Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։

Ըստ Սպուտնիկ Արմենիայի, պսակադրությունը կայացել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում։

Համացանցում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքի «ազապբաշին» նախկին պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը։ Կնքահայրը Սիմոնյանի ընկերն է։

Հարսանեկան արարողությունն անցկացվում է «Աֆինա հոլ Պալադիում» ռեստորանում։ Ներկա են նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ եւ տարբեր պաշտոնյաներ։ Ալեն Սիմոնյանի հարսանիքին ներկա է նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով