Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը. Մանրամասներ

Աջափնյակում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի գործով մեկ անձ ձերբակալվել է, իսկ հինգի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի է ունեցել կրակոց, որի հետևանքով յոթ անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածներից մեկը մահացել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով