Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է, այս մասին հայտնեց Սրբազանի փաստաբան Ռոման Ահարոնյանը։
Սրբազան Հոր կալանքը երու ամսով երկարաձգելու որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Փաստաբանը որոշումը ստանալուն պես այն կբողոքարկի։
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Սրբազանն այս ամենին վերաբերվում՝ Ահարոնյանն արձագանքեց. «Մկրտիչ Սրբազանն արժանապատիվ մարդ է ու հոգևորական, շատ ամուր է, ուղղակի իրավական գործընթացներն են իրավունքից դուրս»։
Մկրտիչ Սրբազանը կալանքի տակ է հոկետմբերի 16-ից։ Սրբազան Հայրը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: Սրբազանն այս մեղադրանքները չի ընդունում։

