ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։ԱԺ փոխխոսնակը, շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքի համար, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը։Նա դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, խոսել անվտանգային խնդիրների և առկա մարտահրավերների մասին։Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքներին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է ԱԺ բարեկամական խմբերի գործունեության և միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը։
2026-09-07

