Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ դատական ֆարսը։ Այդ երկրի դատարանը այսօր մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները։

Վարդանյանը «քննության փուլում» բողոք է հայտնել թարգմանիչներից և դատական կոլեգիայից բացարկ պահանջել, սակայն դատարանը դրա համար հիմքեր չի գտել:

Նաև դատարանում կրկին շինծու տուժողներ են ցուցմունքներ տվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով