Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում խափանում է, մարդկանց մեծ հոսք է սպասում գնացքների գործարկմանը։
«Էս ի՞նչ խայտառակություն ա, աշխատանքից ուշանում ենք»,- դժգոհում են քաղաքացիները։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանի մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրն առաջացել է հոսանքի տատանման հետևանքով՝ մետրոպոլիտենի բաց հատվածում։«Այս պահին մասնագետներն իրականցնում են աշխատանքաներ հնարավորինս արագ խնդիրը վերացնելու և երթևեկությունը վերականգնելու համար»,- նշեց նա։
Ասլանյանը հավելեց՝ մինչ խնդրի լուծումը մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։

