Դաշնակցությանը «տիրելու» էժանագին փորձեր՝ մանկամտության ժանրից

Վերջին օրերին ականատես ենք լինում հերթական էժանագին «օպերացիային», որը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանին սպասարկող տելեգրամյան ալիքների, մասնավորապես՝ «Բոլոլա»-ի կողմից։ Այս ալիքները շարունակաբար ապատեղեկատվություն են տարածում Աղվան Վարդանյանի և Իշխան Սաղաթելյանի հասցեին՝ փորձելով արհեստական լարվածություն ստեղծել։

Հասել են նրան, որ վերլուծությունների են ենթարկում՝ ով ինչ գրառում է «լայքել», ով՝ ոչ։ Մասնավորապես, փորձում են ներկայացնել, թե իբր Լևոն Քոչարյանի կողմից Աղվան Վարդանյանի գրառմանը «լայք» չդնելը նշանակում է ընդդիմախոսություն կամ անհամաձայնություն։

Սա ոչ թե քաղաքական վերլուծություն է, այլ մաքուր մանկամտություն և մանիպուլյացիա։ Ակնհայտ է, որ այս թեզերը նպատակ ունեն պառակտել Դաշնակցությանը և ներքին հակասություններ հրահրել։ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի այս վարքագիծը վկայում է մեկ բանի մասին՝ փորձում են կուսակցությանը ենթարկեցնել իրենց ազդեցությանը, այն վերածել իրենց գործիքի՝ անգամ ամենաստոր մեթոդներով։
Քաղաքական ուժը չի կարող կառավարվել տելեգրամյան «բոլոլաներով»։ Պառակտման փորձերը դատապարտված են ձախողման, իսկ հանրությունը վաղուց է հասկացել, թե ով է իրականում սպասարկում իր շահերը և ով՝ փորձում «տիրել» դաշնակցականներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով