Դավիթ Համբարձումյանին և Արթուր Սարգսյանին զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց․ Տիգրան Աբրահամյան

«Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել եմ մեր պայքարի ընկերներին` Դավիթ Համբարձումյանին և Արթուր Սարգսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«2-ի գործով էլ իշխանությունը դատարկ, որևէ հիմք չունեցող, անողնաշար մեղադրանքներ է ներկայացրել և ազատությունից զրկել:

Երկուսն էլ գիտեն, թե ինչ է պատիվը, արժանապատվությունն ու տղամարդկությունը:

Երկուսն էլ գիտեին, թե իրենց սկզբունքայնությունն ու անզիջում քաղաքական պայքարն իշխանության ինչպիսի հակազդեցության կարող էր հանգեցնել, սակայն չընկրկեցին:

Հիմա երկուսն էլ բանտում են:

Նրանց կարող էին զրկել ու զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց, որդեգրած նպատակներից և հաստատակամությունից:

Ազատությո՛ւն Արթուրին, Դավիթին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով