Դատարանը թույլ տվեց Սերժ Սարգսյանին չմասնակցել առաջիկա դատական նիստերին

Հակակոռուպցիոն դատարանում, այսօր՝ օգոստոսի 20–ին, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց որպեսզի դատաքննությունն անցկացվի առանց Սերժ Սարգսյանի:

Դատավորը բավարարեց միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանի պաշտպանը և մեղադրյալ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանը: Երկու միջնորդություններն էլ դատավորը բավարարեց:

Ըստ էության՝ այս գործով դատավարությունները կանցկացվեն առանց մեղադրյալների, բայց եթե դատարանը գտնի, որ ինչ-որ փուլում նրանց ներկայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է ներկայանան դատարան:

Նիստ ավարտվեց, հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին ժամը 14:30-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով