Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում դեկտեմբերի 3-ի ցույցի ժամանակ ուժայինները բռնել են 22 մարդու, տեղեկացրել է Interpressnews-ը՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարությանը։ Նրանք բոլորը բռնվել են վարչական իրավախախտումների համար, տեղեկացրել է SOVA-ն։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը ընդունել է որոշում՝ օրակարգից հանելու Եվրամիությանն ինտեգրման հարցը մինչեւ 2028թ. վերջ եւ հրաժարվելու ԵՄ բյուջետային դրամաշնորհներից, ինչն առաջ է բերել բողոքի ալիք ամբողջ Վրաստանում։ Նոյեմբերի 28-ից ամբողջ երկրում ցույցեր են տեղի ունենում։

