Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար

Օգոստոսի 3-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվել է որոշում՝ Դիլիջան համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների և ուսանողների ներհամայնքային ուղևորափոխադրումների վճարների համար կիրառել զրոյական դրույքաչափ:Որոշումն ընդունվել է ավագանու 12 կողմ ձայնով և ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։Այսպիսով, նոր ուսումնական տարվանից Դիլիջան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերից ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտներն ու ուսանողները կկարողանան օգտվել ներհամայնքային տրանսպորտից անվճար՝ անկախ բնակության վայրից։ Որոշման նպատակն է աջակցել համայնքի երեխաներին և երիտասարդներին՝ ապահովելով նրանց համար ավելի հասանելի և մատչելի տեղաշարժ, ինչպես նաև նպաստել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով