Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կազմել է 394.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.77 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.89 դրամ (աճել է 0.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  500.93 դրամ (աճել է 2.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.83 դրամ (աճել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-392 դրամով, վաճառվում է 397-398 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով, վաճառվում է 417-424 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.66-3.81 դրամով, վաճառվում է 3.86-4.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 398 դրամով:

Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 418-419 դրամով:

Ռուբլին գնվում է 3.75 դրամով, վաճառվում է 3.87 դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով