Եթե հասկանալի չի եղել, ասեմ՝ այո, դատապարտում եմ. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպին՝ արձագանքելով քննադատություններին և բարձրացված հարցերին։

Հարցին՝ արդյոք ինքը հստակ դատապարտե՞լ է դեպքը, Մանասյանը նշել է, որ արդեն իսկ հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ.

«Ես դեպքի առնչությամբ շատ արագ հրապարակային հայտարարություն եմ տարածել։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է եղել հայտարարության բովանդակությունը»։

Հարցին՝ արդյոք որպես անկախ մարմնի ղեկավար կարող էր ավելի հստակ ձևակերպումներ օգտագործել, ՄԻՊ-ը պատասխանել է․

«Եթե հասկանալի չի եղել, որպեսզի խուսափենք բոլոր հնարավոր մանիպուլյատիվ և ոչ հստակ մեկնաբանություններից, ասեմ, որ այո՛՝ ես դեպքը և դրա հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ՝ անկախ նրանից, դա վերաբերում է վարչապետին, թե որևէ այլ անձի»։

Նա նաև ընդգծել է, որ կարևորում է հետագա զարգացումները, մասնավորապես այն հանգամանքը, որ դրանից հետո վարչապետը հանդես է եկել ներողությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով