Զավեշտալի է, երբ «էշ-էշ դուրս տալու» ու «մանդատ ծախելու» մեջ մասնագիտացած իրեն հոգեբան հռչակած Միհրդատ Մադաթյան անունով ինչ որ մեկը փորձում է ինտելեկտի քննություն անցկացնել

Զավեշտալի է, երբ «էշ-էշ դուրս տալու» ու «մանդատ ծախելու» մեջ մասնագիտացած իրեն հոգեբան հռչակած Միհրդատ Մադաթյան անունով ինչ որ մեկը փորձում է ինտելեկտի քննություն անցկացնել։ Արմեն Աշոտյանը եղել է ՀՀ պատմության ամենագրագետ, կրթված ու համակարգային նախարարներից մեկը, ում ժամանակներում կրթության ոլորտը հստակ ռազմավարություն ուներ, ոչ թե էժանագին շոուներ։
Իսկ ինչ վերաբերում է «պատասխանատվությանը» և «պատվերներին»․ սեփական քաղաքական սկզբունքներն ու մանդատը վաճառած մարդիկ այսօր ընդամենը կատարում են իրենց պատվիրատուների հրահանգները՝ փորձելով ցեխ շպրտել նրանց վրա, ում հետ նույնիսկ բանավեճի մեջ մտնելու կշիռ չունեն։ Սեփական կյանքի անպիտանությունը ուրիշների վրա բարդելուց առաջ լավ կլիներ հիշել, որ «գլուխը միայն ուտելու և պատվերով ստատուսներ գրելու համար չի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով