Թեհրանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունն ԱՄՆ-ի հետ սպառնալիք կդիտարկի

Թեհրանը Պարսից ծոցի երկրների հետագա համագործակցությունն ԱՄՆ-ի հետ Իրանի ազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողություններ կդիտարկի: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին:

«Տարածաշրջանի երկրների ղեկավարներին նախազգուշացում է հայտարարվում. ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն և այդ երկրի զինված ուժերին լոգիստիկ աջակցության ցուցաբերումը կդիտարկվի որպես Իրանի ինքնիշխանության և ազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողություններ: Հակամարտության հետագա սրացման դեպքում պատերազմի հուրը կպատի տարածաշրջանի բոլոր երկրները»,- հայտարարել է նա: Զոլֆաղարին ընդգծելէ, որ հենց տարածաշրջանի որոշ երկրների համագործակցությունն է հանգեցրել պատերազմի՝ ամբողջ տարածաշրջանով մեկ տարածվելու ռիսկի մեծացմանը։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-13-ը մի քանի հարվածների շարք են հասցրել Իրանի տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա Թեհրանի հարձակման: Իրանն իր հերթին գրոհել է Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ օբյեկտները: Իրանի իրականացրած օդային հարձակումների հետմղման մասին հայտարարել են Բահրեյնում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում և Կատարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով