Թուրքմենստանում ներում են շնորհել 276 դատապարտյալի Չեզոքության միջազգային օրվա առիթով

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ներում է շնորհել 276 դատապարտյալի Չեզոքության միջազգային օրվա առիթով, որը նշվում է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին նա տեղեկացրել է կառավարության ընդլայնված նիստի ժամանակ, տեղեկացրել է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթը։

Բերդիմուհամեդովը նշել է, որ ավանդույթի համաձայն ներում է շնորհվում կատարած հանցագործության համար զղջացած անձանց։ Նա հիշեցրել է, որ նման ակցիաներ իրականացվում են մշտապես։

Ուժային գերատեսչություններին կարգադրվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ներման արժանացածները առաջիկայում վերադառնան տուն։

Թուրքմենստանում ներման ակցիաներ իրականացվում են տարին մի քանի անգամ՝ ի պատիվ պետական տոների եւ նշանակալի օրերի։ Վերջին նման ակցիան իրականացվել է սեպտեմբերին՝ ի պատիվ Անկախության օրվա, այդ ժամանակ նախագահը ներում էր շնորհել 736 մարդու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով