ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է իր նախորդին՝ Ջո Բայդենին և նրա ընտանիքին զրկել գաղտնի նյութերի հասանելիությունից՝ նրա կոռումպացվածության պատճառով։
«Մենք նաեւ զրկել ենք գաղտնի նյութերի հասանելիությունից Բայդենների հանցավոր ընտանիքին եւ հենց Ջո Բայդենին, որովհետեւ նա կոռումպացված է»,- նշել է Թրամփը երեքշաբթի, Ուորեն քաղաքում (Միչիգանի նահանգ) կողմնակիցների առջեւ ունեցած ելույթի ժամանակ՝ նվիրված երկրորդ ժամկետով իր նախագահության առաջին 100 օրվան։

