ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը Իսրայելին հետ է պահել Իրանին հարվածելու մտադրությունից։
«Ես նրանց հետ չեմ պահել։ Բայց ես այնպես չեմ արել, որ նրանց հարմար լինի, որովհետև կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ առանց հարձակման», — ասել է ԱՄՆ նախագահը Time պարբերականին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ չի բացառում ԱՄՆ ռազմական մասնակցությունը Իսրայելի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը։
Թրամփն ընդգծել է նաև, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներին կներքաշի ռազմական հակամարտության մեջ։ «Ես այնտեղ (ռազմական բախմանը) կգնամ իմ սեփական կամքով, եթե մենք չկարողանանք համաձայնության գալ։ Եթե մենք համաձայնության չհասնենք, ես կառաջնորդեմ մյուսներին», — շեշտել է ԱՄՆ նախագահը։
Ապրիլի 7-ին The New York Times-ը հաղորդել է, որ Իսրայելը մտադիր էր 2025 թվականի մայիսին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն որոշել է դա չանել, քանի որ Թրամփը չէր աջակցում նման քայլին։

