Թրամփն ակնկալում է, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թրամփը լրագրող Քրիսթեն Ուելքերին հայտնել է, որ իր ընտրվելուց հետո խոսել է աշխարհի շուրջ 70 ղեկավարի հետ։

NBC News-ի լրագրողը հիշեցնում է, որ Թրամփը բազմիցս ասել է, որ 24 ժամում վերջ կդնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, ինչը, շատերի կարծիքով, նշանակում է, որ Ուկրաինան ստիպված կլինի որոշ տարածքներ զիջել։ Թրամփը հրաժարվել է ասել՝ արդյոք հավատում է, որ կարող է իրագործել իր ասածը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով