Իմ թիրախը նրանց շեֆի՝ Նիկոլի ստերը բացահայտելն է.Էդուարդ Շարմազանով

Աբսուրդ. ստի ու անամոթության հոմանիշ նիկոլականներն Աժ ամբիոնից ՀՀԿ-ին են ստի մեջ մեղադրում։

Երբեք սովորություն չեմ ունեցել արձագանքելու ԱԺ նախագահության որեւէ անդամի ։

Իմ թիրախը նրանց շեֆի՝ Նիկոլի ստերը բացահայտելն է։

Բայց սուտն էլ պետք է չափ ու սահման ունենա։

Աժ նախագահի աթոռին նստած անձը ՀՀԿ-ին մեղադրում է ստի մեջ։

Ո՞վ էր ասում Ակնան իմ հայրենիքն է ,իսկ հիմա Ակնան ու ամբողջ Արցախը համարում է Ադրբեջանի մաս։

Սույն անձը։

Ո՞վ էր ասում տեսախցիկները պետք է հանվեն,«սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա»,բայց ավելացրեց տեսախցիկները։

Ո՞վ էր դեմ պարտադիր կուտակային համակարգին,բայց դարձավ վարչապետ ու կիրառեց այդ համակարգը։

Ո՞վ էր ասում՝ ժողովուրդը տուգանգի մատերիալ չէ,բայց աջ ու ձախ տուգանում  է ՀՀ քաղաքացիներին։

Ո՞վ էր ասում ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,բայց Ալիեւից լավ է պաշտպանում  ու ասում ,որ Արցախը ՝ Ադրբեջան է։

Ո՞վ էր ասում՝ մեր նպատակը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է,բայց այսօր Արցախից հրաժարվել է։

Ո՞վ էր ասում ՝ի՞նչ պետք է ,դա էլ բանակցում եմ,բայց այսօր ծնկել է ադրբեջանական օրակարգի առջեւ։

Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք,բայց բերեց կապիտուլյացիա։

Ո՞վ էր ասում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է ,բայց մատը մատին անգամ չտվեց Արցախում էթնիկ զտման ժամանակ։

Ո՞վ էր ասում ՝ Արցավում  ապագա կա,բայց այնպես արեց,որ Արցավում այլեւս հայ չկա։

Ո՞վ էր ասում՝ մեր գերիները մի 2-3 ամիս համբերեք կվերադառնան,բայց տասնյակ հայ գերիներ ավելացան Բաքվի բանտերում։

Ո՞վ էր ասում՝ Արցախի անջատում հանուն փրկության,բայց հանձնեց Պրագայում Արցախը։

Նիկոլն ու ՔՊ-ն են ասել։

Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում:

Լավ իմացեք,1000 տարի էլ անցնի ,Նիկոլն ու ՔՊ-մ մնալու եք ստի,կեղծիքի,պարտության ու ուրացման սիմվոլ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով