Թեհրանը ոչ մի պարագայում Վաշինգտոնին թույլ չի տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այդ մասին ասված է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարիի հայտարարության մեջ:
«Հորմուզի նեղուցի կառավարմանը միջամտելու ԱՄՆ-ի կրկնվող արկածախնդիր և սադրիչ գործողությունները լուրջ սպառնալիքի տակ են դրել տարածշրջանի անվտանգությունը, միջազգային առևտուրը, ինչպես նաև նավթատար բեռնանավերի ու առևտրային նավերի նավագնացությունը,- ընդգծել է Զոլֆաղարին:- Մենք ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չենք տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը»։

