Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեություն

Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը, պետական ​​​​մարմինները աշխատում են 50 տոկոսով, իսկ բանկերը շարունակում են ծառայություններ մատուցել, հայտարարել է երկրի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը։

«Դպրոցներն ու համալսարանները փակ են մինչև հետագա ծանուցում։ Բանկերը կշարունակեն ծառայություններ մատուցել։ Պետական ​​​​մարմինները կշարունակեն աշխատել 50% հզորությամբ», — ասվում է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով