«Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում». Կին գործիչները՝ Լիդյա Մանթաշյանի կալանքի մասին

Լիդիա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է, ով արդեն հինգ ամիս է զրկված է ոչ միայն ազատությունից, այլ նաև հասարակ տեսակցության իրավունքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում, ինչն այլևս բացառում է դատական համակարգի անկախության մասին որևէ պատկերացում։

Նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների և նրա կցորդ իրավապահ ու դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների նաև մարդկային որակների բացակայության մասին։

Ազատություն Լիդիային և մյուս քաղբանտարկյալներին»,-գրել է նա:

Իր հերթին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրել է. «Ես, իհարկե չեմ հասկանում, ու չեմ հասկանա Լիդյա Մանթաշյանին ևս 3 ամիսով կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, փաստացի կինը մինչև 2026 թ. փետրվարի 25–ը պետք է մնա բանտում և ինչու՞։

Բազմիցս գրել, բարձրաձայնել եմ կալանքի կիրառման հետ կապված համակարգային խնդրի մասին, որն առկա է Հայաստանում, և քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալներին։ Դա համակարգային հարց է, բայց կոնկրետ կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն ուղղակի անընդունելի է։

Նշեմ նաև, որ նույն գործով անցնող միակ կինն է, և կան այլ տղամարդիկ, որոնց խափանման միձոցը փոխվեց տնային կալանքով։

Ցավոք, քննիչի արգելանքի պարագայում նույնիսկ տեսակցություններն են սահմանափակվում, և կնոջ հետ հանդիպել հնարավոր չէ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով