Բելառուսում կա միջուկային զենք մի քանի տասնյակ մարտագլխիկ քանակությամբ։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացրել է «ԲելՏԱ»-ն։
«Ես այստեղ բերել եմ միջուկային մարտագլխիկներ։ Ոչ մեկ տասնյակ հատ։ Շատերը գրում են. «Հա, կատակ է, ոչ ոք ոչ մի բան չի բերել»։ Բերել ենք։ Իսկ այն, որ նրանք (Արեւմուտքի երկրները) ասում են, թե դա կատակ է, նշանակում է՝ նրանք անուշադիր են եղել»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն այս հայտարարությունն արել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման մասին հարցից հետո։ Դա միջուկային զենք չէ։

