Կանադայում հայտարարել են, որ երկիրը միջուկային զենքի կարիք չունի

Կանադայի իշխանությունները շահագրգռված չեն միջուկային զենք ունենալու հարցում։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դևիդ Մաքգինթին, գրում է The Globe and Mail-ը։
«Կանադան բացարձակապես ոչ մի մտադրություն չունի միջուկային զենքի տիրապետելու վերաբերյալ»,- ասել է նա և հավելել, որ Կանադայի կառավարությունը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կատարմանը, որին երկիրը միացել է 1960-ականների վերջին։
Նախարարը հիշեցրել է, որ կառավարությունը մտադիր է վերակառուցել երկրի զինված ուժերը և վերազինել դրանք։
2025 թվականին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որոշում է կայացրել առաջիկա հինգ տարիների ընթացքում 84 միլիարդ դոլար ուղղել պաշտպանական կարիքներին. սա 1950-ականներից ի վեր նույն ժամանակահատվածի համար ռազմական ամենախոշոր ծախսն է։ Միջոցները կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը, ճշգրիտ հարվածներ հասցնելով միջոցների ձեռքբերմանը, հնացող ենթակառուցվածքների արդիականացմանը և կիբերանվտանգությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով