Կուբայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժը վնասել է էներգետիկ ենթակառուցվածքը

Կիրակի Կուբայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժը վնասել է էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքը։ Այս մասին տեղեկացրել է Կուբայի ազգային էներգետիկ ընկերությունը։

Ընկերության X-ի հաղորդագրությունում, մասնավորապես, նշել է, որ Սանտյագո-դե-Կուբա եւ Գրանմա նահանգներում, որտեղ գրանցվել են ստորգետնյա ցնցումները, վնասվել են տրանսֆորմատորներ եւ մալուխներ։ Այստեղ կան խափանումներ ազգային էլեկտրաէներգետիկ համակարգում, կատարվում են վերականգնման աշխատանքներ, տեղեկացրել է ընկերությունը։

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Կուբայի արեւելքում տեղի են ունեցել ավելի քան 6 մագնիտուդով երկրաշարժեր։ Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանելը X-ում գրել է, որ տարածաշրջանում տեղի են ունեցել սողանքներ, կան ավերածություններ։ Զոհվածների մասին չի տեղեկացվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով