Կրեմլը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունները

Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլում հայտնված տեղեկությունները։

Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինն ու Թրամփը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել, մասնավորապես, Ուկրաինայում ընթացող հակամարտությունը։ Ըստ հրապարակման՝ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով