Շաբաթ առավոտյան Հաագայի (Նիդեռլանդներ) բնակելի թաղամասում տեղի են ունեցել պայթյուն եւ հրդեհ բազմաբնակարան տանը, տեղեկացրել են տեղի հրշեջ ծառայությունում, չորս մարդ տուժել է, հայտնել է Reuters-ը։
«Ժամը 06.15-ին եռահարկ բնակելի տունը մասնակի քանդվել է, եւ հրդեհ է սկսվել։ Ներկա պահին կա չորս տուժած, նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- նշվել է Հաագայի հրշեջ ծառայության հայտարարությունում։
Հրդեհի պատճառների մասին չի նշվում։
Լուսանկարներում, որոնք հրապարակվել են X սոցցանցում հարեւան շենքից, տան հատվածներից մեկը մոխրացել է եւ վերածվել բեկորների։
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը հայտնել է, որ ցնցված է աղետի կադրերից եւ օգնություն է առաջարկել տեղի իշխանություններին։

