«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստից հետո կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ, ըստ էության, 9-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը սկսեց առանց Վեհափառի օրհնության։
Հարցին՝ ինչպես է Աննա Գրիգորյանը գնահատում ստեղծված իրավիճակը, նա պատասխանել է.
«Գնահատում եմ այն ամենի համատեքստում, ինչ անում է իշխանությունը, մասնավորապես՝ իր նախընտրական ծրագրում ամրագրել էր Կաթողիկոսի հեռացման խնդիրը, և հետևաբար նաև տրամաբանական էր՝ այսօր իրենք չէին կարող հրավիրել Ամենայն Հայոց կաթողիկոսին»,-նշել է նա և ընդգծել՝ սա աննախադեպ իրավիճակ է:

