Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների աճող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատարը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:
2026-08-19

