ՀՀ դեսպանը Թրամփի հոգևոր հովվի հետ քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։ Այս մասին դեսպանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Զրույցի ընթացքում կարևորել ենք հավատքի և հոգևոր արժեքների դերը խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում, ինչպես նաև մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար»,- ասվում է գրառման մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով