ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները.
- «ՀՀԿ ԳՄ-ի երեկվա մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է»։
- «Մենք ասում ենք, որ իմպիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկե՛ք փորձենք»։
- «Տասն անգամ ասել ենք, հիմա տասնմեկերորդ անգամ ասենք՝ անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենթ լինի, թե չլինի՝ ընտրություններ լինելու են»։
- «Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մենք որոշում ենք կայացնելու ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարում»։
- «Մեր հարևանությամբ, ռազմական գործողություններ են տեղի ունենում, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա»։
- «Կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարիչները լրջորեն պետք է մոտենան այս հանգամանքին, բայց ես այդպիսի պահվածք չեմ տեսնում»։
- «Այո, Վազգենը ֆիզիկապես արդեն երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումներն այսօր շատ մարդկանց մեջ են ապրում»։
- «Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել»։
- «Յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում»։
- « Թաթոյանի հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ և չեմ ունեցել»:

