Հորդանանի եւ Սիրիայի սահմանին տեղի են ունեցել զինված բախումներ մաքսանենգների հետ

Հորդանանի սահմանապահները հինգշաբթի բախվել են մաքսանենգների զինված խմբերի հետ, որոնք փորձել են հատել Սիրիայի հյուսիսային սահմանը եւ անցնել Հորդանան, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Հորդանանի զինված ուժերի հայտարարությանը։

Բախումների հետեւանքով չորս մաքսանենգ սպանվել է, իսկ մնացածները նահանջել են Սիրիայի տարածք։ Հայտարարության համաձայն՝ մաքսանենգները փորձել են օգտվել վատ եղանակային պայմաններից եւ թանձր մառախուղից՝ հատելու սահմանը, սակայն հորդանանյան ուժերը «կիրառել են մարտական գործողություններ վարելու կանոններ՝ նրանց մուտքը կանխելու համար»:

Հորդանանի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ առգրավվել են մեծ քանակությամբ թմրանյութ եւ զենք։

Հունվարին Հորդանանը եւ Սիրիան պայմանավորվել են ստեղծել անվտանգության համատեղ կոմիտե՝ իրենց սահմաններն ապահովելու, զենքի եւ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարելու եւ ԻՊ զինյալների վերածնունդը կանխելու համար:

Թմրանյութերի դեմ պայքարի գծով արեւմտյան պաշտոնյաները հավաստիացրել են, որ ամֆետամինի հանդեպ կախվածություն առաջացնող խթանիչը, որը հայտնի է որպես կապտագոն, տարիներ շարունակ զանգվածաբար արտադրվել է Սիրիայում, եւ որ Հորդանանը տարանցիկ կետ է Պարսից ծոցի երկրներ:

2023-ից ի վեր Հորդանանի բանակը մի քանի կանխարգելիչ ավիահարվածներ է իրականացրել Սիրիայում, որոնք, ըստ Հորդանանի պաշտոնյաների, ուղղված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող զինյալների, ինչպես նաեւ աշխարհազորայինների օբյեկտների դեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով