Ղազախստանը և Թուրքիան դատապարտել են Սև ծովում ԿԽԿ ենթակառուցվածքների և նավթատարների վրա հարձակումները

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Նովոռոսիյսկի նավահանգստում Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակման դեմ։

«Այս միջադեպը ագրեսիայի երրորդ ակտն է զուտ քաղաքացիական օբյեկտի դեմ, որի գործունեությունը երաշխավորված է միջազգային իրավունքով»,   նշել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարարությունը ընդգծել է, որ ԿԽԿ-ն կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ համակարգի կայունության պահպանման գործում և հայտարարել է, որ միջադեպը դիտարկում է որպես Ղազախստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերություններին վնասող գործողություն։

«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար», — նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել Սև ծովում վերջերս տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան մտահոգված է Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos և Virat առևտրային լցանավերի վրա հարձակումների առթիվ։

«Սև ծովում մեր բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցած այս միջադեպերը լուրջ ռիսկեր են ստեղծել տարածաշրջանում նավարկության, կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության համար», — հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով