Ճապոնիայի կառավարությունը բողոք է ներկայացրել Չինաստանին՝ մեղադրելով նրան Արևելաչինական ծովում Ամամի հեռավոր կղզիների մոտակայքում գտնվող իր բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) ջրային տարածքում անօրինական հետազոտական գործունեություն իրականացնելու մեջ։ Այս մասին հերթական մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Ճապոնիայի Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։
«Չինական կառավարությանը դիվանագիտական ուղիներով խորը ափսոսանք և խիստ բողոք են հայտնել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել անօրինական հետազոտական գործունեությունը», — նշել է նա: Հայաշիի խոսքով՝ սեպտեմբերի 28-ին և 30-ին Ճապոնիայի առափնյա պահպանությունը Ամամի կղզիների մոտակայքում նկատել է, թե ինչպես է չինական օվկիանոսագիտական նավը խողովակի նման ինչ-որ բան իջեցնում ծովի հատակը: Ճապոնական պարեկային նավերը բարձրախոսներով պահանջել են, որ չինական նավը լքի բացառիկ տնտեսական գոտին:

