Մ-20 ԵԱ․ Հայաստանի 7 շախմատիստ մեկնարկել է հաղթանակով

Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվում է շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:Առաջին խաղափուլում հայ պատանիներից հաղթանակ են տարել միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։Աղջիկների առաջնությունում հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը:Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով