Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրքրություն ներկայացնել որպես գործիք «Ռուսաստանի դեմ», РИА Новости-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։Նրա խոսքով՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը շահագրգռված չեն Հայաստանի և նրա քաղաքացիների բարեկեցությամբ։ Մեդվեդևը կարծում է, որ Երևանի՝ Արևմուտքի հետ հետագա մերձեցման դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կարող է երկրի համար լուրջ հետևանքների հանգեցնել։«Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել», — ասել է Մեդվեդևը։Նա հավելել է, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են Հայաստանը թողնել առանց աջակցության, եթե Երևանը շարունակի Արևմուտքի հետ մերձեցման ուղին։ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կարող է Հայաստանում խոր ներքին ճգնաժամ, «իսկ գուցե՝ ավելի վատ բան» առաջացնել։
2026-08-08

