Մենք ուշադիր հետևում ենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին. Զախարովա

Մենք ուշադիր հետևում ենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ:

«Այնտեղ է գտնվում 102-րդ ռուսական բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մասնաճյուղերը: Մենք ունենք ընդհանուր պատմություն և ունենք ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի ձերբակալման գնահատականին, ապա դա իհարկե Հայաստանի ներքին գործն է», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք հույս ունենք, որ նման գործընթացները չեն հանգեցնի դատական ​​համակարգի ժողովրդից անջատմանը և դրա նկատմամբ վստահության անկմանը», — ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով