Միգուցե պայքարում էիք ոչ թե սուպերվարչապետական կոստյումի դեմ, այլ դրա համա՞ր. հարց՝ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, երբ 2018-ին մերժում էիք, դա հիմնավորում էինք երրորդ նախագահի այն հայտարարությամբ, որ որևէ մեկը իրավունք չունի ՀՀ-ն ղեկավարել ավելի քան 2 անգամ, սակայն սակայն դուք հիմա հավակնում եք վարչապետի պաշտոնին 3-րդ անգամ. միգուցե այն ժամանակ պայքարում էիք ոչ թե Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումի դեմ, այլ դրա մեջ հարմար տեղավորվելու համա՞ր», -հարցին Նիկոլ Փաշինյանը հետևյալ կերպ պատասխանեց:

«Իմ ասածը կապված ա եղել Սերժ Սարգսյանի հրապարակային խոստման հետ, որ ինքը չի առաջադրվելու՝ որպես վարչապետի թեկնածու:

Եվ ինչքան գիտեմ, խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման անգամների հետ կապված սահմանափակումներ չկան ու էդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով ստեղծում ենք:

Եվրապայում էլ լիդերներ են եղել, ովքեր 3, 4 կամ նույնիսկ 5 անգամ առաջադրվել ու հաղթել են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով