Նյու Յորքի Բրոնքս թաղամասում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել, հինգշաբթի հաղորդում է The New York Post-ը:
Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Նյու Յորքում անօդաչու սարքեր են նկատվել, քաղաքի բնակիչները բառացիորեն հեղեղել են արտակարգ ծառայությունները կանչերով, գրում է The New York Post-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։ Սակայն անօդաչուները շուտով «միստիկորեն» անհետացել են։ Նրանց մեկնարկի և վայրէջքի վայրը պարզել չի հաջողվել։
Վերջին շաբաթների ընթացքում Նյու Ջերսիի երկնքում բազմիցս նկատվել են առեղծվածային անօդաչու սարքեր, ինչը ստիպել է սենատոր Ջոն Բրամնիկին այնտեղ արտակարգ դրություն մտցնել:
Հինգշաբթի ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար ճեպազրույցում ասաց, որ Ներքին անվտանգության նախարարությունը և ՀԴԲ-ն ուսումնասիրում են Նյու Ջերսիում անօդաչու սարքերի հարցը: Նա նշել է, որ ամերիկյան իշխանությունները «լրջորեն են վերաբերվում այս խնդրին»։

