Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան

Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

««Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում։

Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։

Գործող ռեժիմն իր առաջ խնդիր է դրել՝ ամենատարբեր ճանապարհներով ու միջոցներով լռեցնել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն իր հրեշավոր էությունն ու հանցագործությունները, որոնք ճակատագրական հետևանք են թողել հայ ժողովրդի պատմության վրա»,- նշել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով