GizmoChina-ն հրապարակել է 2024-ի լավագույն ֆունկցիոնալ հեռախոսների վարկանիշը, որոնք իդեալական են «թվային դետոքսի» և ամենօրյա օգտագործման համար:
Վարկանիշի առաջատարը Nokia 6310-ն է (2024)։ Այն ունի 2,8 դյույմանոց էկրան և շարժական 1450 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, որի մեկ լիցքավորումը բավարար է հեռախոսի 27 օր աշխատանքի համար՝ սպասման ռեժիմում։ Հեռախոսն ունի FM մոդուլ, տեսախցիկ՝ ներկառուցված ֆլեշ լույսով, Snake խաղալու հնարավորություն։ Հեռախոսում հնարավոր է գրանցել 2000 կոնտակտ։
Երկրորդ տեղում Nokia 5310-ն է (2024), որի դիզայնը հիշեցնում է Xpress Music մոդելը։ Այն ունի հատուկ երաժշտական կոճակներ, երկու առջևի բարձրախոսներ և Bluetooth միացում: Մարտկոցի մեկ լիցքավորումն ապահովում է մինչև 27 օր աշխատանք՝ սպասման ռեժիմում:
Երրորդ տեղն զբաղեցրել է Nokia 230-ը (2024)՝ ալյումինե հետևի վահանակով։ Մարտկոցը կծառայի երկար ժամերով զանգերի, տեքստային հաղորդագրությունների, խաղերի և երաժշտություն լսելու համար: Սարքն ունի երկու SIM քարտ։ Առջևի և հետևի տեսախցիկները հագեցած են LED ֆլեշ լույսով։
Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Nokia 110 4G-ն (2024), Nokia 108 4G-ն (2024) և JioPhone Prima 2-ը:

